Goal.com-ի լրագրող. «Զախարյանի տրանսֆերը չի կարող իրականացվել»

172

Բրիտանական Goal.com հեղինակավոր պարբերականի լրագրող Նիզար Կինսելան խոսել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին։

«Ես լսել եմ, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով գործարքը չի կարող իրականացվել: Տրանսֆերի գումարի փոխանցումը չեն կարողանում իրականացնել:

Ես գործընկերներիցս շատ եմ լսել Զախարյանի մասին և նույնիսկ հոդված եմ գրել նրա մասին: Գիտեմ, որ նա բազմակողմանի հարձակողական ոճի կիսապաշտպան է։

Հուսով եմ, որ վաղ թե ուշ նա Եվրոպայում հայտնվելու ճանապարհ կգտնի»,- հայտնել է Կինսելան Metaratings-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին 19-ամյա կիսապաշտպանի գործակալ Պավել Անդրեևը հաստատել էր, որ մոտ են գործարքն իրականացնելուն: Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ տեղեկացրել էր, որ կողմերը կստորագրեն 6 տարվա պայմանագիր:

Նախորդ հոդվածըՊիեր-Էմերիկ Օբամեյանգը դարձել է զինված կողոպուտի զոհ
Հաջորդ հոդվածըԲունդեսվերի տեսուչ․ ՌԴ–ն ընդունակ է երկրորդ ճակատ բացելու