‘Google քիթ. Ընկերության հերթական ցնցող նորությունը. Համակարգն այսուհետ կճանաչի հոտերը’

1682

Google ընկերությունն իր օգտատերերին է ներկայացրել հոտի որոնողական համակարգ (բետա տարբերակը հասանելի է google.com/nose հասցեով):  Այսուհետ Google-ը կկարողանա որոշել հոտերը (օրինակ թաց շան կամ աղբարկղի հոտը):

«Հոտավետ» արդյունքը հայտնվում է էջի աջ մասում գտնվող հատուկ հատվածում: Հոտը ճանաչելու համար հարկավոր է քիթը մոտեցնել էկրանին և սեղմել Enter: Այս ծրագիրը ստեղծելու համար Google-ի մասնագետները ճանապարհորդել են աշխարհի երկրներով և հոտերի նմուշներ հավաքել, ինչի շնորհիվ Google Nose-ի ի զորու է մոտ 15մլն արոմաբայթ կրել:

Այսպիսով, սա ընկերության արդեն թվով 2-րդ ապրիլմեկյան կատակն է:

Նախորդ հոդվածը‘Լեգենդար Beatles-ի երաժիշտների մակագրությամբ սկավառակը վաճառքի ռեկորդ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ընդդիմությունը հայտարարում է, որ ԿՀՎ-ն գաղտնալսում է երկրի խորհրդարանը’