‘Լեգենդար Beatles-ի երաժիշտների մակագրությամբ սկավառակը վաճառքի ռեկորդ է սահմանել’

1448

Beatles լեգենդար բրիտանական խմբի թվով 8-րդ Sgt. Pepper\’s Lonely Hearts Club Band ալբոմը, որը լույս է տեսել 1967թ. և կրում  խմբի բոլոր անդամների մակագրությունը, վաճառվել է ԱՄՆ-ում կայացած աճուրդում  290, 5 հազար դոլարով, հայտնում է BBC-ն:

Սկավառակի նախնական գինը սահմանվել էր 30 հազար դոլար:

Սկավառակի վաճառքն իրականացրած Heritage Auctions աճուրդի տունը չի նշել գնորդի անունը, սակայն ընդգծել է, որ ալբոմը աճուրդի ամենատպավորիչ նմուշն էր:

Լիվերպուլյան քառյակի ստորագրությամբ սկավառակի վաճառքի նախորդ ռեկորդը կազմել է 150 հազար դոլար: Meet the Beatles սկավառակը վաճառվել է 2011թ.:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Սպասում ենք պարոն Սարգսյանին մինչև ապրիլի 9-ը, թույլ չտաք կեղծ երդում ‘
Հաջորդ հոդվածը‘Google քիթ. Ընկերության հերթական ցնցող նորությունը. Համակարգն այսուհետ կճանաչի հոտերը’