‘«Harlem Shake»-ը հասավ Հայաստան. «Կարգին սերիալի» մասնակիցները պահպանել են բոլոր կանոնները (տեսանյութ)’

2611

Աշխարհին «վարակած» «Հարլեմ շեյքը» հասավ նաեւ Հայաստան։ YouTube-ի օգտվողներին «վարակող» այս պարը առաջինը Հայաստանում կատարում է «Կարգին սերիալի» մասնակիցները։ «Կարգին Հարլեմ շեյքը» սկսում է սաղավարտով Վարդանը (Հայկ Մարության)։ Նույն պահին Ջեմմա Ոսկանովնան (Ժենյա Մկրտումյան) զբաղված է հայաստանցի տնային տնտեսուհու, ժամանակին ավանդական համարվող գործով՝ սուրճ է աղում, իսկ Ադիկը (Մկրտիչ Արզումանյան)՝ նստած բազկաթոռին, սուրճ է խմում ու թերթ կարդում։ «Կարգին սերիալի» «շեյքը» սկսվում է 15-րդ վայրկյանից։  Այս մասին գրում է news.am-ը:

Նշենք, որ հայկական առաջին «Հարլեմ շեյքը» պահպանել է իսկական «շեյքի» բոլոր կանոնները։

Բանն այն է, որ «Harlem shake»-ն ունի կանոններ։ Տեսահոլովակը պետք է տեւի մոտ 30 վայրկյան։ Երաժշտությունը՝ պարտադիր Baauer-ի (Harry Rodrigues) «Harlem Shake»։

«Harlem Shake» պարի ֆորմատով պահանջվում է, որ սկզբում սենյակում ներկաներից մեկը պարի՝ նախընտրելի է սաղավարտով, իսկ մյուսները մինչեւ 15-րդ վայրկյանը զբաղվեն իրենց գործով։ 15-րդ վայրկյանից՝ պարում են բոլորը։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «փակ» ասուլիսը. Ամբողջական տարբերակ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’