‘Human Rights Watch-ը ՀԱԿ ակտիվիստների գործի վերաբերյալ գրություն է ուղարկել վճռաբեկ դատարան’

1386

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործի վերաբերյալ  գրություն է ուղարկել Հայաստանի վճռաբեկ դատարանին: Այս լուրը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը: Նա նշեց, որ գրության բովանդակությանը ծանոթ չէ, ու խոստացավ վաղը ներկայացնել մանրամասները:

Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների բողոքների գործը վարույթ ընդունելու կամ այն վերադարձնելու մասին որոշում կկայացնի մինչև հունվարի 27-ը:  Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի «անդաստիարակ լակոտներն» ու դաստիարակված Պետրոս Մակեյանը’