‘ICC. «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ է տոնել«Բավարիայի» հետ խաղում (տեսանյութ)’

1100

«Մանչեսթեր Սիթին» մրցել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների Միջազգային Գավաթի շրջանակում:

Հանդիպումը կայացել է Մայամիի (ԱՄՆ) «Հարդ Ռոք» ստադիոնում և ավարտվել է անգլիական ակումբի` 3:2 հաշվով հաղթանակով:

Հատկանշական է, որ խաղի ընթացքում մյունխենցիները հաղթելիս են եղել 2:0 հաշվով, սակայն առավելությունը պահել չեն կարողացել:Անգլիական թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Բերնարդու Սիլվան, ով դաշտ է դուրս եկել վնասվածք ստացած Ռիյադ Մահրեզի փոխարեն:Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է 19-ամյա հարձակվող Լուկաս Նմեչան: Գերմանական ակումբի կազմում խփած գոլերով աչքի են ընկել Մերիտան Շաբանին և Արյեն Ռոբենը:

Նշենք` երկու ակումբն էլ ավարտեց իր ելույթները  Չեմպիոնների Միջազգային Գավաթ մրցաշարի շրջանակում:

Նախորդ հոդվածը‘Տուխելը մեկնաբանել է «Արսենալից» կրած ջախջախիչ պարտությունը’
Հաջորդ հոդվածը‘Խաբիբ. Ցանկանում եմ, որ Մաքգրեգորը պատասխան տա իր բոլոր արարքների համար’