‘Տուխելը մեկնաբանել է «Արսենալից» կրած ջախջախիչ պարտությունը’

1123

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Արսենալից» կրած խոշոր հաշվով պարտությունը International Champions Cup ընկերական մրցաշարում (1-5):

«Չարժե բողոքել, թիմն ամեն հնարավորն արեց: Դժվար էր թե ինձ համար, թե խաղացողներ, որոնք ողջ ուժերը ներդրեցին:

Մեր կազմում խաղում էին երիտասարդ ֆուտբոլիստներ, մեկը 17 տարեկան էր, ինչ-որ մեկը՝ 16: Երկու օրից հաջորդ խաղը կլինի, երիտասարդների համար սա հեշտ չէ:

Մենք վատ չսկսեցինք խաղը, բայց գոլ բաց թողեցինք ու սկսեցինք ազատ տարածություններ թողնել խաղադաշտում», — Տուխելի խոսքերն է մեջբերել ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ICC.«Բարսելոնան» հաղթել է «Տոտենհեմին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ICC. «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ է տոնել«Բավարիայի» հետ խաղում (տեսանյութ)’