‘
Ամենայն հավանականությամբ՝ Apple ընկերությունն իր iPad Mini նոր պլանշետն ամերիկյան շուկայում վաճառքի կհանի նոյեմբերի 2-ին, այսօր հայտնել է TechCrunch կայքը՝ հղում կատարելով տեղեկատվական աղբյուրների վրա։
Ինչպես սպասվում է, Apple-ը հոկտեմբերի 23-ին մամուլի ասուլիս կհրավիրի, որը նվիրված կլինի iPad-ի կոմպակտ տարբերակին:
Համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ նոր iPad-ը կունենա 7,85 դյույմ անկյունագծով էկրան՝ 9,7 դյույմի փոխարեն։ Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում 8 Գբայթ ներկառուցված հիշողությամբ սարքը կարժենա 249 դոլար։
Աղբյուրը՝ РИА Новости
‘