‘iPhone 5-ի վաճառքը Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի դեկտեմբերի 14-ին ‘

1034

Apple-ի ամենաթարմ՝ iPhone 5 սմարթֆոնի պաշտոնական վաճառքը Հայաստանում կմեկնարկի դեկտեմբերի 14-ին, հայտնում է ընկերության պաշտոնական կայքէջը:

Ըստ հաղորդագրության, այդ օրը պաշտոնապես iPhone 5 կսկսեն վաճառել եւս 49 երկրում, այդ թվում՝ Իսրայելում, Կիպրոսում, Չինաստանում, Մոլդովայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ռուսաստանում, Թայվանում, Թուրքիայում եւ այլուր:

Նշենք, որ ավելի վաղ «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայտարարել է, որ հանդիսանում է iPhoneսմարթֆոնների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

Apple-ը հայտնում է նաեւ, որ մտադիր է հաջորդիվ ներկայացնել իր նոր նախագիծը՝ համացանցային ռադիոն: Ծառայությունը կմեկնարկի 2013-ի առաջին ամիսներին, եւ հասանելի կլինի ինչպես iPhone, iPad սարքավորումների եւ Macհամակարգիչների, այնպես էլ Microsoft-ի Windows 8 օպերացիոն համակարգերի համար: Android համակարգերի համար Aplle-ի նոր ծառայությունը հասանելի չի լինի:

Որպես ծրագրային հիմք, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի iTunes-ը, որը վերլուծելով օգտատիրոջ լսած երաժշտությունը, նրա ճաշակին հարմար երաժշտական ընտրանի կառաջարկի:

Նախորդ հոդվածը‘Google-ը փոխել է իր լոգոտիպը «Կանդինսկու ոճով» (Լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘«Մարտի 1» հ/կ-ն պահանջում է բուհերից ետ կանչել պատմության դասագրքերը և հրապարակային ներողություն խնդրել ‘