‘iPhone 5S-ը վաճառքի դուրս կգա հունիսի՞ն’

1128

Apple ընկերությունը հունիսի 20-ին կներկայացնի իր iPhօne 5S նոր սմարթֆոնը: Այս մասին են վկայում ճապոնական MacFan կայքի ներկայացրած տեղեկությունները, փոխանցում է Vesti լրատվականը:

Իսկ օգոստոսին  կներկայացվի  iPhone-ի ավելի մատչելի տարբերակը, որի գոյությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ:  Ընդ որում՝ զարգացող շուկաները, այդ թվում՝ Հնդկաստանն ու Չինաստանը, այն կտեսնեն առաջինը, քանի որ հեռախոսը հենց նրանց համար է ստեղծվել:

Հիշեցնենք, որ iPhone 5-ը ներկայացվել է նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն դա չի բավարարել, որ նա գերազանցի Samsung-ի ցուցանիշը: Galaxy SIII-ը շուկա է ներմուծվել ավելի վաղ՝ կորեական Samsung-ին թույլ տալով իր կողմը գրավել Apple-ի գնորդների մի մասին:

Նախորդ հոդվածը‘Google ընկերությունը կփակի՞ Youtube-ը’
Հաջորդ հոդվածը‘Street dance-ի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ, ֆոտոշարք)’