‘Google ընկերությունը կփակի՞ Youtube-ը’

1142

Google ընկերությունը ապրիլմեկյան կատակ է արել իր օգտատերերի հետ՝ տեղեկացնելով նրանց Youtube կայքի փակման մասին, փոխանցում է ИТАР-ТАСС լրատվականը:

«Ապրիլի 1-ին՝ ուղիղ կեսգիշերին, Youtube-ը կդադարեցնի իր աշխատանքը: Դա արվում է այն նպատակով, որ առաջիկա 10 տարվա ընթացքում մասնագետները կարողանան պարզել կայքի հիմնադրման օրվանից լավագույն տեսանյութի հեղինակի անունը»,- ասվել է ընկերության հաղորդագրության մեջ:

Ներկա պահին Youtube-ը շուրջ մեկ մլրդ հանդիսատես ունի: 2005.թ. մեկնարկած կայքը կարճ ժամանակում անցել է համեստ նախագծից մինչև համաշխարհային ճանաչում ընկած ուղին: 2006 թ. ինտերնետային ծառայությունը ձեռք է բերել Google ընկերությունը 1,76մլրդ դոլարով:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը Եղեգնաձորից ուղևորվել է Արարատ, որտեղից խոստացել են վռնդել նրան’
Հաջորդ հոդվածը‘iPhone 5S-ը վաճառքի դուրս կգա հունիսի՞ն’