ITF․ Հայտնի են տարվա լավագույն թենիսիստի և թենիսիստուհու անունները

123

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) վարկածով ճանաչվել է 2023 թվականի լավագույն թենիսիստ, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը: Սերբ թենիսիստը 2023 թվականին նվաճել է 7 տիտղոս և հաղթել է ATP Ամփոփիչ մրցաշարում:

Տարվա լավագույն թենիսիստուհին աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան է, որը 2023 թականին հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և դարձել առաջին ռակետ, բայց մրցաշրջանի վերջում առաջատարի դիրքը զիջել է լեհ Իգա Շվյոնտեկին՝ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկածով տարվա լավագույն թենիսիստուհուն:

Նախորդ հոդվածըԱնշտապ, բայց հետեւողական դեպի անկախություն. Բաբկեն Արարքցյան (տեսանյութ). Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՎեհափառ Հայրապետի ցավակցական խոսքը Բաբկեն Արարքցյանի մահվան առիթով