‘«Je suis Paris». Մեսսին, Շարապովան, Ռոնալդուն և այլ աստղեր՝ Փարիզի ահաբեկչության զոհերին նվիրված տեսանյութում’

1290

Նոյեմբերի 13-ին Փարզին ու ողջ Ֆրանսիան ցնցած ահաբեկչության զոհերի հիշատակը հարգել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները և բազմաթիվ սպորտային աստղեր:

Ֆրանսիայի առաջնության հերթական տուրում «Տուրի» հետ հանդիպումից առաջ ՊՍԺ-ն ներկայացրել է տեսանյութ, որում թիմի ֆուտբոլիստները և հայտնի այլ սպորտային աստղեր արտաբերում են միևնույն արտահայտությունը՝ «Փարիզը ես եմ»: Հենց այդ արտահայտությունն էր ՊՍԺ-ն կրում մարզաշապիկներին, որոնցով հանդես է գալիս վերջին խաղերում:

Տեսանյութում նկարահանվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Նեյմարը, Քրիշտիանու Ռոնալդուն, Զլատան Իբրահիմովիչը, Լուիս Էնրիկեն, Դևիդ Բեքհեմը, Զինեդին Զիդանը, Ուեյն Ռունին, Անդրեա Պիռլոն և շատ ուրիշներ: Անմասն չեն մնացել թենիսի աստղերը. Մարիա Շարապովան, Փիթ Սամպրասը, Անդրե Աղասին, Ռաֆաել Նադալը:

Նախորդ հոդվածը‘«Սպարտակը» բանակցում է երեք օտարերկրացի հարձակվողների հետ’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը կայք է թողարկել, որտեղ կարելի է դիտել նրա բոլոր գոլերը’