‘Kicker-ի և Bild-ի բարձր գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին’

1017

Հեղինակավոր գերմանական պարբերականները բարձր են գնահատել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Պադերբորնի» դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպմանը։

26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Յուրգեն Կլոպի թիմը հաղթել է 3։0 հաշվով։

Kicker-ը «Բորուսիայի» կազմում ամենաբարձրը գնահատել է հենց Մխիթարյանի խաղը՝ 2։  Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում։

Bild-ը եւս Մխիթարյանի խաղը գնահատել է 2-ով։ Նույն գնահատականն են ստացել նաեւ Մարսել Շմելցերը, Մատիաս Գինտերը, Սինձի Կագավան եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Մխիթարյանին ճանաչել էր հանդիպման լավագույն խաղացող։

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ն 31 միլիարդ դրամի շահույթ է ունեցել դրամի արժեզրկման արդյունքում. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Յուրչենկոն` Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին ‘