‘London Chess Classic. Արոնյանը մոտ էր պարտությանը’

635

London Chess Classic մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով  ոչ ոքի խաղաց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Պարտիան ավարտվեց 82-րդ քայլում: Պետք է նշել, որ Արոնյանը այս պարտիայում մոտ էր պարտությանը, սակայն մրցակիցը չկարողացավ իրացնել առավելությունը:  

Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով հաղթեց Գեւեյն Ջոնսին, Հուդիթ Պոլգարը իր առաջին հաղթանակը տարավ մրցաշարում`պարտության մատնելով Լյուք Մաքշեյնին:

Անանդ –Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

8-րդ տուրից հետո մրցաշարային իրավիճակը այսպիսին է. 1. Կառլսեն` 17 միավոր, 2. Կրամնիկ՝ 15, 3. Ադամս` 12, 4. Նակամուրա՝ 10, 5. Անանդ` 8, 6. Արոնյան` 7, 7-8. Մաքշեյն, Պոլգար` 5, 9. Ջոնս` 3 միավոր:

Այսօր վերջին` 9-րդ տուրն է, որտեղ Արոնյանը սեւերով կխաղա Յուդիտ Պոլգարի հետ:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Հանրահայտ երգչուհի Ջենի Ռիվերան զոհվել է ավիավթարից’
Հաջորդ հոդվածը‘«Վերին Լարսում» խցանված հայկական բեռնատարների թիվը աճում է’