‘London Chess Classic. Արոնյանը կիսեց միավորն Անանդի հետ’

969

«London Chess Classic» սուպերմրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

35-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի արդյունքով:

Երկրորդ տուրից հետո Արոնյանն ունի 1 միավոր: 1-ին տուրի արդյունքներով մրցաշարի առաջատար հոլանդացի Գիրի Անիշն Ադամսի հետ իր պարտիան ևս ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Գրիշչուկն ու Տոպալովը ևս կիսեցին միավորը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Բլատեր. «Մեկ շաբաթից ես բացատրություն կտամ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովին»’