Marca. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

288

2021-2022 թվականների մրցաշրջանում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի չեմպիոնի կոչումն ու Չեմպիոնների լիգայի գավաթը, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի գավաթը նվաճած հարձակվող Քարիմ Բենզեման է, իսպանական Marca-ի վարկածով։

Լավագույն եռյակում են նաեւ «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդիչը, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը, «Լիվերպուլից» «Բավարիա» տեղափոխված սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 21-րդն է, ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 26-րդը։ 

Նախորդ հոդվածը«Ռոման» բանակցում է Ռոնալդուի հետ եւ մոտ է գործարքի կնքմանը
Հաջորդ հոդվածըԱվստրալիան պատժամիջոցներ է մտցրել ռուսաստանցի գործարարների և նախարարների դեմ