‘Mitsubishi գործարանում պայթյուն է տեղի ունեցել’

615

Ճապոնական Յոկաիտի քաղաքի Mitsubishi Group ընկերության գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը, պայթյունի արդյունքում կան զոհեր: Զոհերի և վիրավորների ստույգ թիվը չի նշվում: Տեղական մամուլը հաղորդել է երկու զոհի և 13 վիրավորների մասին: Իր հերթին՝ Reuters գործակալությունը պնդել է, որ սպանվել է հինգ մարդ և վիրավորվել 12-ը: Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվել: Պայթյունի պատճառն առայժմ չի պարզվել:

Յոկաիտիում է գտնվում Mitsubishi Group-ի մեջ մտնող Mitsubishi Chemical Corporation ընկերության քիմիական գործարանը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘«Կորել են» Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 100 օբյեկտներ ‘
Հաջորդ հոդվածը‘«Սաքուլիկենք» փողոցները մաքրելուն չե՞ն օգնում (լուսանկարներ)’