MLS. Հայտնի են եզրափակչի մասնակիցները

205

MLS-ի Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաներում տեղի ունեցան լոկալ եզրափակիչները, որոնցում որոշվեցին հյուսիսամերիկյան առաջնության մրցաշրջանի եզրափակչի մասնակիցները։

Արևմուտքում «Լոս Անջելեսը» վստահ հաղթանակ տարավ «Օստինի» նկատմամբ՝ 3-0։ Աչքի ընկան Արանգոն, Օպոկուն, իսկ Ուրիտին դարձավ իքնագոլի հեղինակ։

Արևելքում «Ֆիլադելֆիան» 3-1 հաշվով առավելության հասավ «ՆՅ Սիթիի» նկատմամբ՝ 3-1։ Տանտերերի կազմում աչքի ըկան Գարանսան, Գասդագն ու Բյուրք, իսկ հյուրերի կազմում՝ Մորալեսը։

Այսպիսով, առաջնության եզրափակչում կհանդիպեն «Լոս Անջելեսն» ու «Ֆիլադելֆիան»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 6-ին։

Նախորդ հոդվածըԶինվոր է սպանվել
Հաջորդ հոդվածըՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը