NBC․Իսրայելը չի ընդունել ՀԱՄԱՍ-ի առաջարկը

186

Իսրայելը համաձայն չէ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու դիմաց։

Այդ մասին կիրակի հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

«Դետալների մեծ մասը համաձայնեցված է։ Բանն այն է, որ Իսրայելը չի համաձայնում մշտապես դադարեցնել կրակը»,-  բանակցություններին մասնակցած երրորդ կողմի անանուն դիվանագետի խոսքն է մեջբերում լրատվամիջոցը։

ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները առաջ են տանում գործարքը Գազայի հատվածում պահվող առնվազն 130 պատանդների ազատ արձակման հարցով, նշում է NBC-ն։ ՀԱՄԱՍ-ը պահանջում է, որ Իսրայելը դրա դիմաց դադարեցնի ռազմական գործողությունները, զորքերը դուրս բերի Գազայի հատվածից և ազատ արձակի մեծ թվով պաղեստինցի կալանավորների։ Հեռւստաալիքը նշում է, որ քննարկվող գործարքը նախատեսում է պատանդների ազատագրումը 30 օրվա ընթացքում։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը դուրս մնաց Australian Open-ից
Հաջորդ հոդվածըՆյու Յորքում կայանալու են ՄԱԿ ԱԽ-ի նիստեր՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ