Նյու Յորքում կայանալու են ՄԱԿ ԱԽ-ի նիստեր՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ

166

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու Մերձավոր Արևելքին նվիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստերին։

Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Արտաքին գործերի նախարար Ֆիդանը կմասնակցի Պաղեստինի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին, որը կայանալու է 2024 թ․ հունվարի 23-ին։ Սպասվում է, որ նախարարը նաև երկկողմ հանդիպումներ կունենա Նյու Յորքում»,- նշել են նախարարությունում։

Երկուշաբթի ավելի վաղ  Նյու Յորք է ժամանել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը կմասնակցի ՄԱԿ ԱԽ-ի՝ Մերձավոր Արևելքին և Ուկրաինային նվիրված նիստերին։ Սպասվում են նաև մի քանի երկկողմ հանդիպումներ։

Նախորդ հոդվածըNBC․Իսրայելը չի ընդունել ՀԱՄԱՍ-ի առաջարկը
Հաջորդ հոդվածըԵՄ-ն մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հակամարտությունը կարգավորելու համար