‘«Norway Chess». Արոնյանը պարտության մատնեց աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին’

2296

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» սուպերմրցաշարը, որտեղ այսօր կայանում են 6-րդ տուրի պարտիաները:

Հայկական շամախտի առաջատար Լևոն Արոնյանը այս տուրում սպիտակ խաղաքարերով ուժերն էր չափում աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիայի 34-րդ քային հայ շախմատիստը ստիպեց Կրամնիկին վայր դնել զենքերը և ընդունել իր պարտությունը: 

Հիշեցնենք, որ 4-րդ տուրում հայ շախմատիտսը կրկին սպիտակ խաղաքարերով պարտության էր մատնել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսեին, իսկ մրցաշարի մյուս 4 տուրերում ոչ-ոքիներ էր գրանցել:

Այս պահի դրությամբ Արոնյանը իր ակտիվում ունի 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն դրանում կարող են փոփոխություններ լինել, երբ որ ավարտվեն 6-րդ տուրի բոլոր պարտիաները:

Նախորդ հոդվածը‘Մենք Վենետիկի վերածելու մայրաքաղաք չունենք կամ ինչու՞ է աղմկում Գետառը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի գործող չեմպիոնը խուսափում է մենամարտել Վիկ Դարչինյանի հետ’