‘Norway Chess 2013 գերմրցաշար. Կարյակինը առջեւում է, Արոնյանը 2-ն է’

1029

Norway Chess 2013 գերմրցաշարի 3-րդ տուրում հետո հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սվիդլերի հետ: Պարտիան հիմնականում հանգիստ հունով ընթացավ, կողմերը միմյանց բարդ խնդիրների առջեւ չդրեցին եււ ոչ-ոքին տրամաբանական էր:

Փոխարենը բավական հետաքրքիր եւ դրամատիկ պայքարում անցավ Անանդ-Թոփալով պարտիան: Գրեթե ամեն քայլից հետո խաղատախտակի վրա նոր իրավիճակ էր ստեղծվում: Ի վերջո, նյարդերի այս համառ պայքարում ուժեղ գտնվեց Անանդը:

Իսկ մրցաշարի միանձնյա առաջատար Կարյակինը շարունակում է 100 տոկոսանոց արդյունք ցույց տալ: Այս անգամ նրան պարտվեց չինացի Բան Հաոն: Ճիշտ է, Կարյակինը առայժմ չի խաղացել մրցաշարի եւ ոչ մի ֆավորիտի հետ:

Ռաջաբովը հաղթեց մրցաշարի անհուսալի ետնապահ Համերին, իսկ Կառլսենը ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ:

Մրցաշարային դիրքը 2-րդ տուրից հետո. 1. Կարյակին` 3; 2. Արոնյան, Անանդ` 2; 1,5; 4-7. Կառլսեն, Նակամուրա, Սվիդլեր, Ռաջաբով` 1,5; 8-9. Վան Հաո Թոփալով` 1; 10. Համեր` 0:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կկայանա 4-րդ տուրը, որի կենտրոնական պարտիայում Արոնյանը սպիտակներով կընդունի հենց առաջատարին` Կարյակինին: 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Հայաստանի շախմատային պատմությունը նույնպես կեղծվել է’
Հաջորդ հոդվածը‘Ծառահատում Տարոն Մարգարյանի տան դիմաց (լուսանկարներ)’