‘Ծառահատում Տարոն Մարգարյանի տան դիմաց (լուսանկարներ)’

2529

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ահազանգում է ծառերի զանգվածային ոչնչացումների մասին: Ներկայացնում ենք նախաձեռնության հայտարարությունն ամբողջությամբ:

«Ըստ երևույթին մայիսի 5-ին կրկին հաղթանակ են տարել բարբարոսները, որոնք նորից լծվել են Երևանի կանաչ գոտիների ոչնչացմանը: Տարոն Մարգարյանի տան հենց դիմաց ֆինանսական տեխնիկումի այգում բարբարոսաբար սղոցվել են տասնյակ բազմամյա ծառեր: Մալաթիա Սեբաստիայում մոտ 95 ծառեր հատվել են՝ փոխարինվելով մատղաշ շիվերով:

Ամբողջ քաղաքով մեկ խորը էտումներ են արվում, ինչի արդյունքում սոսիներն ու մյուս ծառերը մեռնում են:

Քաղաքացի, դու միայնակ ես քո քաղաքում: Մայիսի 5-ին տեղի ունեցած քրեական խմբերի ակտիվ մասնակցությամբ ընտրությունների արդյունքում Երևանում իրենց գործն են անում բարբարոսները»:

Ֆինանսական տեխնիկումի այգի 

Մալաթիա Սեբաստիա


Նախորդ հոդվածը‘Norway Chess 2013 գերմրցաշար. Կարյակինը առջեւում է, Արոնյանը 2-ն է’
Հաջորդ հոդվածը‘«Բարև Երևանը» ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ԿԸՀ’