‘Norway Chess 2013. Կարյակինը դարձավ հաղթող. Արոնյանը 5-րդն էր’

1003

Norway Chess 2013 գերմրցաշարն ավարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հաղթանակով:

Վերջին տուրից առաջ մրցաշարային բարդ իրավիճակ էր. վեց շախմատիստ տեսականորեն պահպանում էին չեմպիոնի համար պայքարի հնարավորությունները: Ամենաբարենպաստը Կարյակինի վիճակն էր, որին նույնիսկ ոչ-ոքին չեմպիոն կդարձներ, եթե նրա անմիջական հետապնդողները` Կառլսենն ու Անանդը չհաղթեին:

Այդպես էլ եղավ. Կառլսենը Արոնյանի հետ պարտիայում բավական համարձակ սկզբնախաղ կիրառեց, որոշակի առավելություն ստացավ, սակայն չկարողացավ այն զարգացնել եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Իսկ ահա Անանդի ռիսկը չինացի Վան Հաոյի հետ պարտիայում իրեն չարդարացրեց. աշխարհի չեմպիոնը փորձեց խճճել դիրքը, սակայն երբ պարտիայում պարզություն մտցվեց, Անանդն արդեն պարտված դիրք ուներ: Ի դեպ, չինացին գերազանց եզրափակեց մրցաշարը, իրար ետեւից հաղթելով Կառսլենին եւ Անանդին:

Այս իրավիճակում Կարյակինը ունենալով շատ լավ դիրք Թոփալովի հետ պարտիայում, սակայն այլեւս չշարունակեց խաղալ, ոչ-ոքի առաջարկեց, ինչը բավարար էր միանձնյա չեմպոն դառնալու համար:

Ամերիկացի Նակամուրան կանխատեսելի հաղթանակ տարավ ետնապահի` Համերի նկատմամբ, հավասարվեց Կառլսենին  եւ կիսեց 2-3-րդ տեղերը:

Ռաջաբով-Սվիդլեր պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Ինչ վերաբերում է Լեւոն Արոնյանին, ապա նա 5 միավորով կիսեց 4-6-րդ տեղերը Սվիդլերի եւ Անանդի հետ: Միգուցե սա այն արդյունքը չէր, ինչ սպասում էինք, սակայն պետք է հաշվի առնել, Արոնյանը իրար ետեւից երկու ծանր մրցաշարերի էր մասնակցել, եւ միգուցե հոգնածությունը իր դերը կատարեց: Բոլոր դեպքերում, Արոնյանի մրցելույթներից դժգոհելու առիթ չկա:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն հետեւյալն է.

1. Կարյակին`6; 2-3. Կառլսեն, Նակամուրա` 5,5; 4-6. Սվիդլեր, Արոնյան, Անանդ` 5; 7. Վան Հաո` 4,5; 8. Թոփալով` 4; 9. Ռաջաբով՝ 3; 10. Համեր` 1,5:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘«Հիմա բլոգերիկները ոտուձեռ են ընկել իրավիճակը ներկայացնելու այնպես, թե զոհի միակ թշնամին Վանաձորի ՌՈ-ում պահվող զինվորն է»’
Հաջորդ հոդվածը‘Փարկուր. Ապրելակերպ, որի համար չկան սահմաններ, այլ գոյություն ունեն միայն խոչընդոտեր’