Բայդենի վարչակազմը քննարկում է Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելու հարցը

237

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները քննարկում են՝ Ուկրաինային մատակարարե՞լ ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներ, թե՞ ոչ։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ-ում և Եվրոպայում թերթի զրուցակիցների խոսքով՝ Բայդենի վարչակազմում «ոչ հրապարակային բանավեճեր» են տեղի ունենում Կիևին ATACMS-ի մատակարարման շուրջ։ ԱՄՆ պաշտպանական սեկտորի ներկայացուցիչները թերթին հաղորդել են, որ ATACMS-ի զինանոցը համեմատաբար մեծ չէ, այդ հրթիռները նախատեսված են Պենտագոնի այլ ծրագրերի համար։

Ինչպես նշել է Lockeed Martin հրթիռները մշակող ընկերության ներկայացուցիչը, ընդամենը 1980-ական թթ․ պատրաստվել է մոտավորապես 4 000 ATACMS։ «Դրանք Ուկրաինային փոխանցելը վտանգի տակ կդնի ԱՄՆ ԶՈՒ պատրաստությունը ուրիշ թեժ կետերում»,- ենթադրում է թերթը։

Պարբերականը նշում է, որ Միացյալ Նահանգներն առայժմ չի համարձակվում հրթիռները փոխանցել Կիևին, թեև խոստովանում է, որ հակահարձակման համար արկերը չեն բավականացնում ուկրաինական զորքերին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼիտվա․ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերը պետք է գործարկվեն մինչև 2024 թ․ վերջը
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ Վիլնյուսում հայտարարությունները հաստատում են ՆԱՏՕ-ի հակառուսաստանյան տրամադրվածությունը