Politico. Բրիտանական խորհուրդը փակում է իր գրասենյակները Եվրոպայում և այլուր

445

Politico միջազգային պարբերականը տեղեկացնում է, որ Բրիտանական խորհուրդը՝ մի կազմակերպություն, որը կոչված է զարգացնելու համագործակցությունը Մեծ Բրիտանիայի և այլ երկրների միջև՝ կրթության, մշակույթի և արվեստի ոլորտներում, կփակի իր 11 գրասենյակները տարբեր երկրներում՝ Բելգիայից մինչև ԱՄՆ։

Անցյալ տարի համավարակի թեժ շրջանում կազմակերպությունն արդեն ստիպված էր ամբողջ աշխարհում փակել անգլերենի 47 դպրոց-դասընթացներից 44-ը և 223 քննական կենտրոններից 195-ը։

Բրիտանական խորհուրդը ֆինանսավորվում է կառավարական գրատների և սեփական առևտրային գործունեության հաշվին։

Մեծ Բրիտանիայի կառավարության կանխատեսմամբ՝ Բրիտանական խորհրդի առևտրային գործունեությունից  ստացվող եկամուտները  չեն վերականգնվի առնվազն մինչև 2023 թվականը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀամաշխարհային Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը չորրորդ տեղում է
Հաջորդ հոդվածըՔաբուլից մեկնել է ամերիկացիների հեռանալուց հետո առաջին ուղևորատար չվերթը