‘
Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում մոտ ժամանակներս երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ, հաղորդում է Punto Pelota-ն:
«Արքայական ակումբի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ ժամանակի ընթացքում Ռոնալդուն կկորցնի իր հիմնական խաղաքարտը՝ արագությունը, իսկ նոր պայմանագիրը ֆինանսական տեսանկյունից շատ ծանր է լինելու:
Նույն աղբյուրի համաձայն, եթե պորտուգալացին հեռանա «Ռեալից», ապա մադրիդցիները մտադիր են ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին եւ «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին:
Նշենք, որ 27-ամյա Ռոնալդուի հետ «Ռեալի» պայմանագիրը գործում է մինչեւ 2015 թվականը:
‘