‘Տիգրան Ուրիխանյան. Վարդան Վարդանյանը հնարավորություն ունի լույս սփռելու այդ իրադարձությունների վրա ‘

1522

«Քաղաքաշինության ԲՀԿ-ական նախկին նախարար Վարդան Վարդանյանը կանչվել է հարցաքննության, քանի որ վկայի կարգավիճակով առնչվում է այդ գործին: Իր և մեր ամբողջ թիմի մարդկային արժեքների շրջանակներում է ցանկացած իրողության բացահայտմանը նպաստելը: Վարդան Վարդանյանը հնարավորություն ունի լույս սփռելու այդ իրադարձությունների վրա, իսկ ինչո՞ւ չպիտի դա անի », — iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում Վարդան Վարդանյանի հարցաքննվելու փաստին:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից պաշտոնապես հայտարարել էին, որ նախկին նախարար Վարդանյանը վկայի կարգավիճակով երեկ հարցաքննվել է քննչական գլխավոր վարչությունում` ՀՀ ազգային գրադարանի սկանդալային գործով:

Նախորդ հոդվածը‘Punto Pelota. «Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Ռոնալդուի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ր պետական շենքերի մասին է խոսել Արման Սահակյանը’