‘Pussy Riot խմբի անդամները իրենց պատիժը կկրեն Մորդովիայում և Պերմում’

563

Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան  տեղափոխվել են գաղութ: Այս մասին հայտնի է դարձել Տոլոկոննիկովայի ամուսնու՝ Պյոտոր Վերզիլովի՝  Twitter-ում տեղադրած հաղորդագրությունից, որտեղ նա նշում է, որ իր կնոջը տեղափոխել են Մորդովիա, իսկ Ալյոխինային՝ Պերմ:

Վերզիլովը նշել է, որ տեղեկությունն ստացել է Մոսկվայի թիվ 6 ՁԱՊՎ-ի (СИЗО) աշխատակիցներից, որտեղ մինչև դատավճռի իրականացումը պահվել են Pussy Riot-ի աղջիկները:

Նախորդ հոդվածը‘Իսպանական հրաշքներ. Մեսին եւ Ֆալկաոն իրենց թիմերին առաջ են տանում’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Ղուկասյանի եղբոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ’