‘Qatar Masters. Վլադիմիր Հակոբյանը գրավել է 13-րդ տեղը’

2782

 Քաթարում ավարտվեց միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցում էին մի շարք ուժեղ շախմատիստներ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը: 

Հայ գրոսմայստերը 9 տուրեր ընթացքում 4 հաղթանակ է տոնել, նույնքան ոչ-ոքի խաղացել և կրել 1 պարտություն: Մրցաշարի արդյունքում Հակոբյանը 6 միավորով կիսել է 13-րդ տեղը, ինչի շնորհիվ արժանացել է 1200 ԱՄՆ դոլար մրցանակի: 

Առաջին տեղը կիսել են Մագնուս Կարլսենն ու Յույ Յանին, ովքեր հավաքել են 7-ական միավոր և հաղթողին որոշելու են թայ-բրեյքում: Չեմպիոնը կստանա 27 հազար դոլար, իսկ պարտվողը` 16 000:

 

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 130 հազար դոլար:

Նախորդ հոդվածը‘Շումախերի բուժման վրա տարեկան ծախսվում է 6 մլն եվրո’
Հաջորդ հոդվածը‘ AIPS. «Բարսելոնա»-ն` տարվա լավագույն ակումբ’