Reuters. Պակիստանի ՌՕՈՒ-ն հարվածներ հասցնելիս մտել է Իրանի օդային տարածք

181

Պակիստանի ռազմա-օդային ուժերը Իրանում թիրախներին հրթիռային հարվածներ հասցնելիս մտել են հանրապետության օդային տարածք։

Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին պակիստանյան հետախուզությունում։

Աղբյուրի պնդման համաձայն՝ Պակիստանի ՌՕՈՒ ինքնաթիռները մտել են Իրանի օդային տարածք և ահաբեկիչների թաքստոցներին հարվածներ հասցնելուց հետո վերադարձել են։ Չի ճշտվում, թե քանի օդանավ է մասնակցել այդ գործողությանը։

«Մեր ուժերը հարվածներ են հասցրել բելուջացի գրոհայիններին Իրանի տարածքում»,- ասել է Reuters-ի զրուցակիցը։ Նրա խոսքով՝ պակիստանցի զինվորականները գնդակոծել են «Բելուջստանի ազատագրության ճակատի» հետ կապ ունեցող ահաբեկիչներին։

Նախորդ հոդվածըՊակիստանը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին
Հաջորդ հոդվածըAFP․Ուկրաինայի ՊՆ ղեկավարը անվտանգության նկատառումներով չեղարկել է այցը Ֆրանսիա