Պակիստանը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին

163

Պակիստանը հրթիռային հարվածներ է հասցրել «հակապակիստանյան» ահաբեկչական խմբավորումների գրոհայինների ճամբարներին, որոնք տեղակայված են Իրանի տարածքում։

Այդ մասին տեղեկացրել է AFP-ն՝ հղում անելով Պակիստանի հետախուզական ծառայության անանուն ներկայացուցչի։

«Ես միայն կարող եմ հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան զինված խմբավորումներին, որոնք Իրանում են գտնվում»,- ասել է նա՝ հավելելով, որ Պակիստանի իշխանությունները շուտով պաշտոնական հայտարարություն կտարածեն։

Ինչպես հայտարարել է Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանրապետությունն առավոտյան Marg Bar Sarmachar հակաահաբեկչական գործողությունն է անցկացրել, որի շրջանակներում հարվածներ են հասցվել  Իրանի՝ Պակիստանին սահմանամերձ Սիստան և Բելուջստան գավառներում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին»։

Նախորդ հոդվածըKyodo․Կիսիդայի և Բայդենի հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 10-ին
Հաջորդ հոդվածըReuters. Պակիստանի ՌՕՈՒ-ն հարվածներ հասցնելիս մտել է Իրանի օդային տարածք