‘Sky Sport Italia. Կիրակի օրը «Ռեալ»-ը կհայտարարի Անչելոտիի պաշտոնանկության մասին’

860

Sky Sport Italia-ի փոխանցմամբ՝ առաջիկա կիրակի օրը Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարելու է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի պաշտոնանկության մասին:

Անչելոտին առաջարկ ունի մի քանի ակումբներից: Ամենահավանական տարբերակն այն է, որ իտալացին 1 տարվա արձակուրդ կվերցնի:

Այնուամենայնիվ, բացառված չէ, որ Անչելոտին կվերադառնա «Միլան», որի ղեկավարությունը դժգոհ է գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի աշխատանքից:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարավել, որ մադրիդյան ակումբը 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի հետ:

Նախորդ հոդվածը‘Դավիդ Վիլյա. «Չավիի մակարդակը և ցուցադրած ֆուտբոլը դարձրել են մեզ հզոր»’
Հաջորդ հոդվածը‘Mundo Deportivo. Գյունդողանը բուժզննում է անցել «Բարսելոնա»-ում’