‘Mundo Deportivo. Գյունդողանը բուժզննում է անցել «Բարսելոնա»-ում’

816

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է փոխել ակումբային գրանցումն առաջիկա ժամանակահատվածում:

Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն` Գերմանիայի հավաքականի 24-այա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն: Նշվում է, որ տաղանդավոր կիսապաշտպանը բուժզննում է անցել կատալոնական ակումբում և կարող է համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները:

Հարկ է նշել, որ իսպանական գրանդն իրավունք չունի թիմի կազմում նոր ֆուտբոլիստներ ընդգրկել մինչև 2016 թվականի հունիսը, ուստի ակումբը մտադիր է բանավոր համաձայնության հասնել կիսապաշտպանի հետ:

Նախորդ հոդվածը‘Sky Sport Italia. Կիրակի օրը «Ռեալ»-ը կհայտարարի Անչելոտիի պաշտոնանկության մասին’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան հնարավոր է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»’