‘Sport. Գրիզմանը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ’

763

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը, «Բարսելոնա» տեղափոխվելու փոխարեն, կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում: Այս մասին տեղեկացնում է Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել փարիզյան ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Խելայիֆիի հետ: Հաղորդվում է, որ ֆրանսիացին մտափոխվել է և այլևս չի ցանկանում տեղափոխվել կատալոնական ակումբ, քանի որ թիմի խաղացողներից շատերը դեմ են նրա տրանսֆերին:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ին Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոն եվրոյից դառնալու է 120 միլիոն եվրո: 

Նախորդ հոդվածը‘Ընտրություններ Ղազախստանում․ Անկարգություններ փողոցներում, ձերբակալվել է 500-ից ավելի մարդ’
Հաջորդ հոդվածը‘«Մենք Իվան Գոլունովն ենք»․ Ռուսաստանյան առաջատար պարբերականները լույս կտեսնեն այս խորագրով’