‘Sport. Մոտ օրերին «Բարսելոնա»-ն կհայտարարի նոր տրանսֆերի մասին’

970

«Բետիսի»-ի պաշտպան Հեկտոր Ֆիրպոն կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կողմերը վերջնական համաձայնության են հասել ու 22-ամյա ֆուտբոլիստը Կատալոնիայի մայրաքաղաք կժամանի կիրակի կամ երկուշաբթի, որից հետո բուժզննում կանցնի:

Իսպանացու գործող պայմանագիրը անդալուզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:

Պրիմերայի 2018/19 մրցաշրջանում Ֆիրպոն 24 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Մոնրեալ․ հայտնի են Նադալի, Տիմի, Խաչանովի հավանական մրցակիցները’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» կարող է վերջին տրանսֆերային բումն անել՝ գնելով «Բարսելոնայի» աստղին’