‘«Արսենալը» կարող է վերջին տրանսֆերային բումն անել՝ գնելով «Բարսելոնայի» աստղին’

1232

Ինչպես տեղեկացնում են կատալոնական լրատվամիջոցները, «Բարսելոնան» ու «Արսենալը» առաջիկա ժամերին կարող են բանակցություններ սկսել:

Հաղորդվում է, որ իսպանական ու անգլիական ակումբները քննարկելու են Ֆիլիպե Կոուտինյոյի՝ «Արսենալ» հավանական տեղափոխությունը: Նշվում է, որ «Բարսելոնան» ակնկալում է վաճառել բրազիլացուն, մինչդեռ լոնդոնցիները նախընտրում են ֆուտբոլիստին վարձակալել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ամեն ինչ անելու է Կոուտինյոյից բաժանվելու համար: Կատալոնացիները ծրագրում են Նեյմարի տրանսֆերն իրականացնել իրենց կիսապաշտպանի վաճառքից գոյացած գումարով:

Նախորդ հոդվածը‘Sport. Մոտ օրերին «Բարսելոնա»-ն կհայտարարի նոր տրանսֆերի մասին’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» մերժել է «Արսենալի» առաջարկը’