‘Sport Bild. Մխիթարյանը մտադիր չէ «Արսենալ» տեղափոխվել’

1289

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվել:

Այդ մասին հայտնում է Sport Bild-ը, որը հերքել է The Sun-ի տարածած տեղեկություններն այն մասին, որ ֆուտբոլիստը բնակարան է փնտրում Լոնդոնում:

Գերմանական պարբերականը պարզել է, որ կիսապաշտպանի քույրը` Մոնիկան, ով աշխատում է ՈւԵՖԱ-ում, Լոնդոնում բնակարան է փնտրել ոչ թե եղբոր, այլ իր համար:

Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբի հետ Հենրիխի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսը:

Նախորդ հոդվածը‘Վան Գալը հրաժարվել է աշխատանքի անցնել Հոլանդիայի հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Դիվերսիա Թալիշի ուղղությամբ’