The Best. Տարվա լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի եւ մարզիչի մրցանակների հավակնորդները

447

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2021թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի եւ մարզիչի հավակնորդների ցուցակները։

The Best մրցանակին հավակնում են Քարիմ Բենզեման («Ռեալ»), Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս» / «Մանչեսթեր Յունայթեդ), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դորտմունդ»), Ժորժինյոն, Նգոլո Կանտեն (երկուսն էլ «Չելսի»), Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա»), Կիլիան Մբապեն, Նեյմարը (երկուսն էլ՝ ՊՍԺ), Լիոնել Մեսին («Բարսելոնա» / ՊՍԺ), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։

Լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են Ալիսոն Բեքերը  («Լիվերպուլ»), Ջանլուիջի Դոնարուման («Միլան» / ՊՍԺ), Էդուար Մենդին («Չելսի»), Մանուել Նոյերը («Բավարիա»), Կասպեր Շմեյխելը («Լեսթեր Սիթի»)։

Տարվա լավագույն մարզիչի հավակնորդների թվում են Անտոնիո Կոնտեն  («Ինտեր»/«Տոտենհեմ»), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բավարիա»/ Գերմանիայի հավաքական), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Մանչինին (Իտալիայի հավաքական), Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական), Դիեգո Սիմեոնեն («Աթլետիկո Մադրիդ»), Թոմաս Տուխելը («Չելսի»)։

Քվեարկությունը կանցկացվի մինչեւ դեկտեմբերի 10-ը, մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 17-ին։

Նախորդ հոդվածըՌոբերտ Լեւանդովսկին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՄեսի․ Չեմ կասկածում, որ Չավին կստիպի «Բարսելոնային» հզորանալ