Ռոբերտ Լեւանդովսկին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

413

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին երկրորդ տարի անընդմեջ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական Tuttosport-ի վարկածով։

Երկրորդ տեղում է Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն։

Երրորդը Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին է («Բարսելոնա» / ՊՍԺ)։

Քվեարկությանը մասնակցել են նախկին ֆուտբոլիստներ, այդ թվում Պավել Նեդվեդը, Անդրեյ Շեւչենկոն, Լոտար Մատեուսը, Խրիստո Ստոիչկովը, Սամուել Էտո’Օ-ն, Ալեսանդրո Կոստակուրտան, Ռուի Կոշտան:

Նախորդ հոդվածը18-ամյա Պեդրին՝ Golden Boy-ի դափնեկիր
Հաջորդ հոդվածըThe Best. Տարվա լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի եւ մարզիչի մրցանակների հավակնորդները