‘The Chosun Libo. Կիմ Չեն Ինը երկու դուստր ունի՝ տարբեր մայրերից’

766

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկու դուստր ունի, ընդ որում՝ նրանց մայրերը, ամենայն հավանականությամբ՝ տարբեր կանայք են, գրում է The Chosun Libo պարբերականը, որին այդ տեղեկությունը հաղորդել է անանուն մի աղբյուր՝ Պեկինից: Պարբերականը հաստատել է, որ այս տարի ԿԺԴՀ առաջնորդի կինը՝ Լի Սոլ Չժուն, ծննդաբերել է` դուստր է ունեցել, և հիշեցրել է, որ այդ մասին հայտարարել է նաև ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, որը մարտ ամսին հյուրընկալվել էր Կիմ Չեն Ինի կողմից:

Բացի այս մի դստերից՝  ԿԺԴՀ առաջնորդը ևս մեկն ունի, որը լույս աշխարհ է եկել, ենթադրաբար՝ 2010 թ., և ամենայն հավանականությամբ՝ նրա մայրը Լի Սոլ Չժուն չէ,. բանն այն է, որ նա 2010 թ. հանդես է եկել Unhasu նվագախմբի կազմում, մինչդեռ Հյուսիսային Կորեայում հղի կնոջ բեմ բարձրանալը անընդունելի է համարվում, փոխանցում է gazeta.ru-:

Նախորդ հոդվածը‘Իշխանություններն արգելել են գեյ-շքերթի անցկացումը’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Այսպիսի որակ ունեցող իշխանությունից որևէ դրական փոփոխություն ակնկալելն անիմաստ է’