The Guardian. Լեւանդովսկին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ

503

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, բրիտանական The Guardian պարբերականի վարկածով։

2021թ․ աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը կազմվել է 219 փորձագետների, այդ թվում 24 նախկին ֆուտբոլիստների քվեարկությամբ։

Առաջին տասնյակն ունի այսպիսի տեսք․

  1. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա») – 8481 միավոր
  2. Լիոնել Մեսի («Բարսելոնա» / ՊՍԺ) – 7830
  3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 7589
  4. Քարիմ Բենզեմա («Ռեալ») – 7214
  5. Ժորժինյո («Չելսի») – 6859
  6. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 6705
  7. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ») – 6696
  8. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս» / «Մանչեսթեր Յունայթեդ») – 6277
  9. Նգոլո Կանտե («Չելսի») – 6181
  10. Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 5965
Նախորդ հոդվածըՄոուրինյոն հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպանի ծառայություններով
Հաջորդ հոդվածըԴեմբելեն ամուսնացել է