Մոուրինյոն հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպանի ծառայություններով

502

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Էյնսլի Մեյթլանդ-Նայլսի ծառայություններով, հաղորդում է ESPN-ը։ Հռոմեական ակումբը դիտարկում է նաեւ կես տարվա վարձակալության տարբերակ, հաջորդ ամռանը լիարժեք պայմանագիր կնքելու հնարավորությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Մեյթլանդ-Նայլսը «Արսենալի» հետ մասնակցել է 11 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Transfermarkt-ը Մեյթլանդ-Նայլսի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը2021-ին տրանսֆերային արժեքի ամենամեծ աճ ունեցած ֆուտբոլիստների տասնյակը
Հաջորդ հոդվածըThe Guardian. Լեւանդովսկին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ