‘The Guardian. «Կամպ Նոու»-ի վերակառուցումից հետո մարզադաշտի տարածքում Մեսսիին նվիրված արձանների շարք կտեղադրվի’

1039

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է, որ «Կամպ Նոու»-ի վերակառուցումից հետո մարզադաշտի տարածքում թիմի առաջատար Լիոնել Մեսսիին նվիրված արձանների շարք կտեղադրվի:

«Շատերն են հարցնում, թե արդյոք Մեսսիի արձանը լինելու է մարզադաշտում: Ո՛չ: Ոչ թե արձան է լինելու, այլ արձանների ամբողջական շարք՝ թվով 10-ը»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի սան է և «կապտանռնագույններ»-ի հիմնական թիմում հանդես է գալիս 2004 թվականից: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ավիակիրներ է ուղարկում՝ որպես ազդանշան Իրանին’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Լեսթեր»-ին (տեսանյութ)’