‘ԱՄՆ-ը ավիակիրներ է ուղարկում՝ որպես ազդանշան Իրանին’

1398

ԱՄՆ-ը, որպես ազդանշան Իրանի իշխանություններին,  Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ ՌԾՈՒ հարվածային խումբ և ռմբարկուներ է ուղարկում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության գոտի, որի մեջ մտնում են, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան:

Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի՝ կիրակի օրը տարածված հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները չեն ցանկանում պատերազմել իրանական վարչակարգի դեմ, բայց մենք լրիվ պատրաստ ենք ցանկացած հարձակման, ինչպես Իրանի հետ կապ ունեցող կազմակերպությունների, այնպես էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կամ Իրանի կանոնավոր բանակի կողմից»,- ընդգծել է Բոլթոնը:

Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Միացյալ Նահանգներն այդ քայլը պատճառաբանել է այն պնդմամբ, թե ԻՀՊԿ-ն «ակտիվորեն մասնակցում է ահաբեկչական գործունեությանը, ֆինասավորում է այն և առաջ մղում՝ որպես պետական քաղաքականության գործիք»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեսսին ցանկանում է «Բարսայում» տեսնել 3 նոր ֆուտբոլիստի’
Հաջորդ հոդվածը‘The Guardian. «Կամպ Նոու»-ի վերակառուցումից հետո մարզադաշտի տարածքում Մեսսիին նվիրված արձանների շարք կտեղադրվի’