‘The Independent. Հենրիխ Մխիթարյանն ու Լյուկ Շոուն չեն խաղա «Լիվերպուլի» դեմ’

1705

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու պաշտպան Լյուկ Շոուն չեն մասնակցի «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է The Independent-ը:

The Independent—ը հաղորդել էր, որ Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածքից հետո լիովին վերականգնվել է եւ պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:

Անգլիայի առաջնության «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հոկտեմբերի 17-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Պրեմյեր լիգայի 7-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով 6-րդ տեղում է՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 5 միավոր: «Լիվերպուլը» 16 միավորով չորրորդն է:

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2018. Հայաստան — Չեռնոգորիա խաղի տոմսերի գները’
Հաջորդ հոդվածը‘Կանտոնա. «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է դառնալ չեմպիոն’