‘The Mirror. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում’

2844

ԱՊԼ-ի 7-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Քրիսթալ Փելաս»-ի դարպասը և ամրապնդվեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և 66-րդ րոպեին փոխարինվեց:

Բրիտանական Mirror պարբերականը հայ ֆուտբոլիստի խաղը 10 բալանոց համակարգով 7 է գնահատել, նշելով, որ Մխիթարյանն առջևի գծի ողջ երկայնքով խելացի տեղաշարժերի միջոցով լարվածության մեջ էր պահում «Քրիսթալ Փելաս»-ի ֆուտբոլիստներին:

Mirror-ն ամենաբարձր՝ 8 գնահատականին է արժանացրել Ռեշֆորդին, ով գոլային փոխանցման հեղինակ դարձավ, և Ֆելաինիին, ով դուբլ ձևակերպեց:

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. «Չելսի» — «Ման. Սիթի»՝ 0:1. գործող չեմպիոնը պարտություն կրեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ալվարո Մորատան վնասվածք է ստացել’