‘
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Թրիեվեյլերը մտերիմ արտամուսնական կապ է ունեցել հայկական ծագումով հայտնի քաղաքկան գործիչ, Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախկին նախարար, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Ազգային շարշում միություն» կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դևեջյանի հետ, գրում է The Telegraph-ը: Այս մասին նշվում է Թրիեվեյլերի մասին նոր կենսագրական գրքում, որը վերնագրված է La Frondeuse, այսինքն՝ Խառնակիչը:
Թրիերվեյլերը Դևեջյանին խնդրել է բաժանվել իր կնոջից, սակայն վերջինս հրաժարվել է, ինչից հետո Թրիերվեյլերն ամուսնացել է Օլանդի հետ:
«Հետաքրքիրն այն է, որ և՛ Օլանդը, և՛ Դևեջյանը գիտեին, որ անկողինը կիսում են միևնույն կնոջ հետ, սակայն միմյանց հարգանքով էին վերաբերվում»,- գրում է թերթը:
Նշենք, որ Վալերի Թրիեվեյլերը Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինն է: Սոցիալիստ Օլանդն ավելորդ է համարում իր ամուսնական հարաբերությունները ամրագրել օրինական կապով:
‘