‘«The Times». Մոուրինյուին առայժմ չեն հեռացնի ‘

777

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կպատրաստի թիմին Անգլիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Նորվիչի» դեմ հանդիպմանը։

«Ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պորտուգալացի մասնագետին նման հնարավորություն է ընձեռել, չնայած թիմը Պրեմիեր լիգայում երեք անընդմեջ պարտություն է կրել։ Աբրամովիչը նաև Մոուրինյուին նրա ապագայի վերաբերյալ որոշ երաշխիքներ է տվել։

Այսպիսով, պորտուգալացին կմնա իր պաշտոնում հավաքականների հանդիպումներով պայմանավորված ընդմիջման ժամանակ և կշարունակի թիմին նախապատրաստել հերթական հանդիպմանը։

Նախորդ հոդվածը‘Շնորհավո՛ր, Մաեստրո. Այսօր Ե. Մանարյանի ծննդյան օրն է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը «Ռեալին» չի օգնի վեց շաբաթ’